Օգս 20
Modern-Security-Systems-2016-3

3-րդ միջազգային կոնֆերանս «Անվտանգության ժամանակակից համակարգեր — 2016»

2016թ.-ի օգոստոսի 18 և 19-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Անվտանգության ժամանակակից համակարգեր — 2016» կոնֆերանսը, որը անվտանգության համակարգերի ոլորտի համար կարևոր իրադարձություններից էր: Կոնֆերանսի թեման էր «Անվտանգության համակարգերի ինտեգրացված լուծումներ»:

Կոնֆերանսի թեման ընդգրկում է անվտանգության տեխնիկական համակարգերի ոլորտի բոլոր հիմնական սեգմենտները՝ հակահրդեհային համակարգեր, CCTV, ահազանգման և տարհանման կառավարման համակարգեր, ինչպես նաև մուտքի սահմանափակման և կառավարման համակարգեր: