Օգս 27
Novus nsert starlight IP

Novus տեսախցիկների նոր տեսականի

Տեսահսկման համակարգերի սարքավորումներ առաջարկող լեհական առաջատար Novus ընկերությունը, որի պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է «Էլկոմպ» ընկերությունը, այժմ իր հաճախորդներին է ներկայանում AHD և IP տեսախցիկների նոր և հագեցված տեսականիով և դեմոկրատական գներով:

Հատկապես ուշադրության է արժանի վերջերս գործարկված երկու նոր AHD տեսախցիկները Motor-Zoom օբյեկտիվով՝ — NVAHD-2DN5202H/IR-1 (դրսի) և NVAHD-2DN5202V/IR-2 (հակավանդալային): Երկու մոդելները հագեցված են CMOS 1/2.9” SONY տվիչներով 2 Մպիքս, մեխանիկական ինֆրակարմիր ֆիլտրով և 30մ ինֆրակարմիր լուսավորությամբ՝ NVAHD-2DN5202V/IR-2 և 35մ՝ NVAHD-2DN5202H/IR-1:

Նոր տեսախցիկների առանձնահատկություններից է motor-zoom օբյեկտիվի և auto-focus ֆունկցիայի համադրումը (motor-zoom, f=2.8 ~ 12 մմ/F1.2): Ֆոկուսային հեռավորության փոփոխությունը (zoom) տեղի է ունենում հեռակառավարման վահանակի միջոցով, իսկ auto-focus ֆունկցիան ապահովում է պատկերի պարզությունը՝ առանց ձեռքով կարգավորման անհրաժեշտության: Սարքավորումը ավտոմատ կկարգաբերի ֆոկուսը, օրինակ, zoom-ի փոփոխության և գիշեր/ցերեկ ռեժիմների փոփոխության դեպքում: Գոյություն ունի auto-focus ֆունկցիայի անջատման հնարավորություն, ինչ բարձրացնում է տեսախցիկի ունիվերսալությունը:

Տեսնել Novus բրենդի ողջ տեսականին՝ կայքի Կատալոգ բաժնում: