Սպտ 05
Elcomp-ArmSecurity-0010

Էլկոմպը՝ ArmSecurity-2017 ցուցահանդեսին

Սեպտեմբերի 2-ից 4-ը Երևանում անցկացվեց Անվտանգության Բարձր Տեխնոլոգիաների առաջին Միջազգային Ցուցահանդեսը՝ “Arm-Security-2017”, որտեղ նաև իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց մեր ընկերությունը:

Ցուցահանդեսն անցավ «Անվտանգ Հայաստան» կարգախոսի ներքո: “ArmSecurity-2017” ցուցահանդեսի բացմանը ներկա էին աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության անդամներ և այլ պետական մարմինների և մասնավոր ընկերությունների ղեկավարներ:

Ցուցահանդեսի շրջանակներում մենք ստացանք մասնակցության դիպլոմ և մրցանակ «Փրկարարական աշխատանքների անցկացման կապի միջոցներ և համակարգեր, ավտոմատացված կառավարման համակարգեր» անվանակարգում հաղթելու համար: