Ապրանքների կատալոգ

Անխափան սնուցման սարք տան համար SKAT-UPS 1000/600

Description

Ապրանքի նկարագրությունը

 

Առանձնահատկությունները: SKAT-UPS 1000/600-ն ապահովում է.

  • փոփոխական հոսանքի 220 Վ սնուցման անվանական լարմամբ և մինչև 1000 ՎԱ (600 Վտ) սպառման հզորությամբ (հիմնական աշխատակարգ) անհատական համակարգիչների և այլ բեռնվածքի սնուցումը
  • թույլատրելի սահմաններից դուրս ցանցային լարման պարամետրերի շեղման կամ ցանցի լրիվ անհետացման դեպքում ավտոմատ անցում ինքնավար սնուցման (ինքնավար աշխատակարգ)
  • ցանցային լարման վերականգնման դեպքում ավտոմատ անցում ցանցից աշխատակարգի
  • ցանցային լարման առկայության դեպքում ներկառուցված կուտակչային մարտկոցի (ԿՄ) արագ լիցքավորում
  • անխափան սնուցման աղբյուրի (ԱՍԱ) աշխատակարգերի լուսային և ձայնային ցուցանշում
  • «սառը մեկնարկ» գործառույթ. ցանցային լարման բացակայության դեպքում ինքնավար աշխատակարգով աշխատելու համար ԱՍԱ-ի միացում
  • ԿՄ-ի պաշտպանություն խոր լիցքաթափումից
  • ցանցային լարման կայունացում
  • իրական ժամանակում USB միացասարքի միջոցով էներգասպառման կառավարում և ցանցի ու ԱՍԱ-ի վիճակի վերահսկման հնարավորություն
  • հեռախոսային/մոդեմային գծի պաշտպանություն լարման ցատկերից
  • պաշտպանություն ցանցի գերլարումից

 

SKAT-UPS 1000/600: Տեխնիկական բնութագրերը

Տիպը ինտերակտիվ
Ելքային հզորությունը, ՎԱ 1000
Ելքային հզորությունը, Վտ 600
Աշխատանքի ժամանակը լրիվ բեռնվածքի դեպքում 2 ր
Ելքային ազդանշանի ձևը սինուսոիդի աստիճանավոր մոտարկում
Մարտկոցին անցնելու ժամանակը 2-6 մվ
Իմպուլսի առավելագույն կլանվող էներգիան 185 Ջ
Սնուցման ելքային հարակցիչների քանակը 4 (որոնցից`մարտկոցներից սնվող` 4)
Սնուցման ելքային հարակցիչների տիպը IEC 320 C13 (համակարգչային)
CEE 7/4 (
հողակցմամբ վարդակ)
Մուտքային լարումը 170…270 Վ, 50 Հց
Ելքային լարումը 220 Վ ± 10 %
Ինֆորմացիայի արտապատկերումը լուսային ցուցանշում
Ձայնային ազդասարք կա
Սառը մեկնարկ կա
Լիցքավորման ժամանակը 6-8 ժ (մինչև լրիվ ունակության 90 %-ը)
Պաշտպանություն գերբեռնումից կա
Պաշտպանություն բարձրավոլտ իմպուլսներից կա
Խանգարումների զտում կա
Պաշտպանություն կարճ միացումից կա
Ապահովիչի տիպը դյուրահալ
Ինտերֆեյսներ USB
Հեռախոսագծի պաշտպանություն RJ-45 սարքամիացք
Գույնը սև
Եզրաչափերը (ԼxԲxԽ) առանց փաթեթվածքի 147х160х380 մմ
փաթեթվածքով 192х232х406 մմ
Զանգվածը 7,8 կգ