Ապրանքների կատալոգ

Անխափան սնուցման սարք SKAT-UPS 800/400

Description

Ապրանքի նկարագրությունը

Նախագծվող CCTV կամ СКУД համակարգերի մեծ մասն ունի անխափան սնուցման աղբյուրներ (ԱՍԱ)` անհատական համակարգիչների, տեսագրանցիչների և այլ սարքավորանքի համար: Այդ ԱՍԱ-ներին ներկայացվող գլխավոր պահանջը ոչ թե երկարատև ռեզերվն է, այլ անվտանգ անջատումը և հոսանքազրկված սարքավորանքում տվյալների պահպանումը: Մեր շատ հաճախորդներ ստիպված են լինում համակարգչային անխափան սնուցման սարքերը առանձին ձեռք բերել մասնագիտացված խանութներից, որոնք հաճախ չեն կարողանում ապահովել ԱՍԱ-ների պահանջվող քանակը: Առավել պահանջված են UPS-ների 800 ՎԱ հզորությամբ մոդելները, որոնք կոչվում են UPS 800:  Օգտագործելով անխափան սնուցման համակարգերի նախագծման և ստեղծման իր բազմամյա փորձը`«Բաստիոն» ընկերությունը մշակել և կազմակերպել է համակարգչային ԱՍԱ-ների արտադրություն:

 

SKAT-UPS 800/400: Տեխնիկական բնութագրերը

Տիպը ինտերակտիվ
Ելքային հզորությունը,ՎԱ 800
Ելքային հզորությունը,Վտ 480
Լրիվ բեռնվածքով աշխատելու ժամանակը 7 ր
Ելքային ազդանշանի ձևը սինուսոիդի աստիճանավոր մոտարկում
Մարտկոցին անցնելու ժամանակը 2…6 մվ
Իմպուլսի առավելագույն կլանվող էներգիան 320 Ջ
Սնուցման  ելքային հարակցիչների քանակը 2 (երկուսն էլ` մարտկոցից սնմամբ)
Սնման ելքային հարակցիչների տիպը IEC 320 C13 (համակարգչային)
CEE 7/4 (
հողակցմամբ վարդակ)
Մուտքային լարում 162…290 В, 50 Հց
Ելքային լարում 220 Վ±10 %
Ինֆորմացիայի արտապատկերում լուսային ցուցանշում
Ձայնային ազդանշանում կա
Սառը մեկնարկ կա
Լիցքավորման ժամանակը 6-8 ժամ (մինչև լրիվ ունակության 90%-ը)
Պաշտպանություն գերբեռնումից կա
Պաշտպանություն բարձրավոլտ իմպուլսներից կա
Խանգարումների զտում կա
Պաշտպանություն կարճ միացումից կա
Ապահովիչի տիպը դյուրահալ
Ինտերֆեյս USB
Հեռախոսագծի պաշտպանություն RJ-45 սարքամիացք
Գույնը սև
Եզրաչափերը (ԼxԲxԽ) 101х142х298 մմ
(փաթեթվածքը` 143х216х350 մմ)
Զանգվածը 4,9 կգ